ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Պարագվայը ևս Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ

Պարագվայը ևս Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ
21.05.2018 | 20:14

Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելում Պարագվայի դեսպանատան հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Պարագվայի նախագահ Հորասիո Կարտեսը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Սա պատմական օր է, որն էլ ավելի կամրապնդի Պարագվայի և Իսրայելի հարաբերությունները»,- հայտարարել է Կարտեսը:

«Սա մեծ օր է թե Պարագվայի, թե Իսրայելի համար: Այս քայլով Պարագվայն իր աջակցությունն է հայտնում ոչ միայն իմ ղեկավարած կառավարությանը, այլև ողջ Իսրայելի ժողովրդին»,- արարողության ընթացքում հայտարարել է Բենյամին Նեթանյահուն:
Պարագվայը երրորդ երկիրն է, որ Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և Թել-Ավիվում գտնվող դեսպանատունը տեղափոխեց:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ